Եվրոպայի Հայերի Համագումարը հորդորում է ոստիկանությանը բռնի ուժ չգործադրել


Եվրոպայի Հայերի Համագումարը հորդորում է ոստիկանությանը բռնի ուժ չգործադրել

  • 16-04-2018 17:02:20   | Շվեդիա  |  Քաղաքական

Եվրոպայի Հայերի Համագումարը զորակցելով ժողովրդի խաղաղ բողոքին եւ կամարտահայտությանը՝ հորդորում է,
 
որ   ոստիկանությունը բազմահազարանոց ժողովրդի դեմ չկանգնի եւ բռնի ուժ չգործադրի:
 
Ոստիկանության բռնի ուժ գործադրելու շարունակական սպառնալիքները վտանգում են խաղաղ ցույցերի բնականոն ընթացքը եւ շիկացնում մթնոլորտը:
 
Ոստիկանության պարտականությունն է պաշտպանել ժողովրդին եւ կանգնել նրա կողքին:
 
 
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա, Շվեդիա
16 ապրիլ 2018 թ.
www.aaeurop.com
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական