Չեչնիայում տեղի է ունեցել երեք պայթյուն. կան վիրավորներ


 

Չեչնիայում տեղի է ունեցել երեք պայթյուն. կան վիրավորներ

  • 20-06-2011 12:58:21   | Հայաստան  |  Միջազգային
 Չեչնիայում նախօրեին երեք պայթյունների հետեւանքով զոհվել է մեկ զինվորական եւ վիրավորվել են հինգը: Առաջին սարքը գործել է զինվորականների հետախուզական աշխատանքների ժամանակ, զոհվել է 19-ամյա շարքային: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել առաջնից քիչ հեռու, վիրավորվել են երկու հոգի: Մի քանի ժամ անց տեղի ունեցած երրորդ պայթյունի ժամանակ եւս երկու հոգի են վիրավորվել:
Նոյյան տապան  -   Միջազգային