Չհամարձակվեք ՀՀ-ին վերաբերել ինչպես վարձակալության հանված տարածքի. դա ոչ ոքի չի ներվելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26-04-2018 17:12:29 | Հայաստան | Հասարակություն
Չհամարձակվեք ՀՀ-ին վերաբերել ինչպես վարձակալության հանված տարածքի. դա ոչ ոքի չի ներվելու:
Այս մասին Հանրապետության հրապարակում ապրիլի 25-ին կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ժողովրդի տարած հաղթանակը պետք է արձանագրվի՝ միաժամանակ զգուշացնելով ՀՀԿ-ականերին, որ չփորձեն իրենցից որևէ մեկին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, հակառակ դեպքում ժողովուրդը կշրջապատի ԱԺ, Կառավարության և այլ կառավարական շենքեր: