Ապրիլի 13-24-ը ոստիկանության գործողություններից տուժածների շահերի պաշտպանությամբ կզբաղվի ԻՊԱՍ-ը


Ապրիլի 13-24-ը ոստիկանության գործողություններից տուժածների շահերի պաշտպանությամբ կզբաղվի ԻՊԱՍ-ը

  • 02-05-2018 17:08:27   | Հայաստան  |  Իրավունք

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլի 13-24-ն ոստիկանության գործողությունների օրինականության վերաբերյալ ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: 
 
Կազմակերպությունը դիմում է բոլոր այն անձանց, ովքեր 2018 թվականի ապրիլի 13-24-ը տուժել են ոստիկանության գործողություններից՝ վնասվածքներ են ստացել հատուկ միջոցներից, ֆիզիկական ուժից, բերման են ենթարկվել և պահվել ոստիկանության բաժիններում, և իր պատրաստակամություն է հայտնում ստանձնել բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ովքեր տուժել են վերը նշված իրադարձությունների ժամանակ:
 
Խնդրում ենք դիմել զանգահարելով 010 505 303, 098 505 303 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@prwb.am հասցեով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play