Հայ-թուրքական բարեկամության խորհրդանիշն արդեն կիսով չափ ապամոնտաժված է


 

Հայ-թուրքական բարեկամության խորհրդանիշն արդեն կիսով չափ ապամոնտաժված է

  • 27-04-2011 00:53:22   | Թուրքիա  |  Միջազգային
 Կարս քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրամանով ապամոնտաժում են հայ-թուրքական բարեկամության խորհրդանիշը հանդիսացող հսկայական հուշարձանը: Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, նշելով, որ հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյը փորձել է կանխարգելել ապամոնտաժումը, բայց ապարդյուն. ականատեսների խոսքով` հուշարձանն արդեն կիսով չափ ապամոնտաժված է: Նշենք, որ հուշարձանը կանգնեցվել էր Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի պաշտոնավարության ժամանակ:
Նոյյան տապան  -   Միջազգային