Նիկոլին հավատում եմ. Ինքը պետք է բացահայտի բանակում կատարված բոլոր սպանությունների մեղավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Նիկոլին հավատում եմ. Ինքը պետք է բացահայտի բանակում կատարված բոլոր սպանությունների մեղավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 11-05-2018 18:02:04   | Հայաստան  |  Հասարակություն



Տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը շարունակում են իրենց բողոքի ակցիաները ՀՀ կառավարության շենքի դիմաց: Սևազգեստ մայրերը չեն կորցնում իրենց հույսը:

Նրանք լիահույս են, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում արդարադատություն հաստատելու ճանապարհին պատկան մարմիններին կհրահանգի նաև բացահայտել բանակում իրենց որդիներին սպանողներին: 

2010 թվականին մարտի 15-ին զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում ընդգծեց, որ բանակում կատարվող սպանությունները կդադարեն այն ժամանակ, երբ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ` ցմահ բանտարկությամբ: 

Մանրամասները` տեսանյութում 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

Նոյյան տապան  -   Հասարակություն