Ես էլ Գլենդելից անպայման քշելու, գալու եմ, որ ձեզ հետ միասին մենք (տեսանյութ և ֆոտոշարք)…


Ես էլ Գլենդելից անպայման քշելու, գալու եմ, որ ձեզ հետ միասին մենք (տեսանյութ և ֆոտոշարք)…

  • 17-05-2018 09:33:21   | ԱՄՆ  |  Մշակույթ



 
 
 
 
Լոս Անջելեսում տեղի ժամանակով մայիսի 18-ին, ժամը 19-20-ը հիշյալ քաղաքի Սրբոց Առաքելոց եկեղեցուն կից սրահում բացվելու է հայտնի նկարիչ Հենրիկ Վարդենիկցու գեղանկարների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացումը նախատեսվում է ուղիղ տեսակամրջով կապել Երևանի, «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահի հետ (Երևանում այդ պահին կլինի մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ը), որտեղ ևս ցուցադրվում են Հենրիկ Վարդենիկցու գեղանկարչական աշխատանքները:
Նախատեսվում է, որ ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն և Երևանի, և Լոս Անջելեսի հյուրերը: Հրավիրվածների թվում են նկարիչներ, արվեստաբաններ, ինչպես նաև ՀՀ սփյուռքի և մշակույթի նորանշանակ նախարարները:
Ձեզ ենք ներկայացնում նաև Լոս Անջելեսում «Քաջ Նազար» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը վարում է հայտնի լրագրող և խմբագիր Հովհաննես Բալայանը: Հաղորդման հյուրերն են գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցին և «Նոյյան Տապան»-ի հիմնադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play