ՊԵԿ նոր նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը


ՊԵԿ նոր նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը

  • 17-05-2018 11:43:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
Նոր կազմով ՀՀ կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի և նոր նախագահի նշանակման հարցը: 
 
Այդ մասին նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Վերջինիս ընդունելով Վ. Հարությունյանի հրաժարականի դիմումը՝  շնորհակալություն հայտնեց նրան ՊԵԿ նախագահի պաշտոնում ծավալած գործունեության համար: 
 
Իր հերթին Վ. Հարությունյանը տեղեկացրեց, որ գործունեության 1,5 տարվա աշխատանքի արդյունքում այս տարվա չորս ամիսներին գումարների հավաքագրումը 14 մլրդ դրամով գերազանցում է բյուջեի հիմքում դրված մեծությանը:  
 
Վարչապետ Ն. Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկեց ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակել ֆինանսների արդեն նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին: Առաջարկն ընդունվեց առանց առարկությունների: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play