Հայտարարություն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր գործողությունների մասին (տեսագրություն)


 

Հայտարարություն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր գործողությունների մասին (տեսագրություն)

  • 22-05-2018 14:52:15   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Մայիսի 22-ին   ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  2014թ․ հոկտեմբերի 29-ին Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը հանդես եկավ հայտարարությամբ։
 
Հայտարարության տեքստը ստորև՝
 
ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ  օրենսդրությանը և միջազգային  պայմանագրերին համապատասխան պետք է միջոցներ ձեռնարկի հանցագործության լիարժեք բացահայտման ,քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ:
3___ՄԻՆՉԴԵՌ___  2014թ.-ի հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում,որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքով ,Շիրակի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով /դիտավորությամբ սպանություն/ , քննության առնված Թիվ-18120014 քրեական գործով՝ ակնհայտ են քրեական  հանցավոր իրավախախտումներն ու ապօրինությունները և բացահայտ փաստ ,որ դրանք վերաբերում են  ծառայողական լիազորությունները,պաշտոնական դիրքը չարաշահելու  արարք կատարելուն և ավելին՝ այն  կատարվել է  դիտավորությամբ:
4___ԱՅՍՊԵՍ___ՀՀ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որդուս սպանության վերը նշված քրեական գործի  շրջանակներում տեղյակ լինելով գործով թույլ տրված   հանցավոր ապօրինությունների մասին,ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ դրանք վերաբերում են.
1/.դեպքի վայրի  զննության և դեպքի վայրի չպահպանման
2/.դեպքի վայրում  թմրանյութի առկայության և դրա պարտակման
3/.իրեղեն ապացույցները,այդ թվում նաև սպանության գործիքները  թաքցնելու
4/.դեպքին մասնակից թվով մոտ 10- մասնակիցների չհայտնաբերման
5/.տուժողին կյանքի համար վտանգավոր պայմաններում անօգնական վիճակում թողնելու և  նրան սպանելուց հետո լողացնելու,հանցագործության հետքերը  պարտակելու նպատակ հետապնդող  անձանց գործողություններին
6/.անհապաղ  կատարման ենթակա քննչական գործողությունների  դիտավորությամբ չկատարմանը /թմրամիջոց,գործիք և այլն/
7/.Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մոտիվը թաքցնելուն և այն խեղաթյուրելուն
8/. Մասնակիցների,ինչպես նաև ՄԵՂԱԴՐՅԱԼԻ   կողմից դեպքի վայրում գտնվելու ՝  շինծու և ինքնանպատակ հորինված պատճառին ու նպատակներին
9/.մեղադրյալի  և գործով անցնող  2-վկաների հեռախոսային վերծանումները թաքցնելուն
10/.Արտյոմ Ադանալյանի դիակի առաջնային  փորձաքննությամբ անհրաժեշտ լուսանկարների և սխեմաների բացակայությանը
11/.Շիրակի մարզի դատաբժշկական բաժնի փորձագետ Մանվել Մելիքյանի և ՀՀ  ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի  մի խումբ փորձագետների կողմից տրված   կեղծ և թերի եզրակացությունների ձեռքբերմանը
12/.Արտյոմ Ադանալյանի սպանությունը պատվիրված լինելու և պատվիրատուի գործով ներգրավմանը
13/.Արտյոմ Ադանալյանին մեղադրյալի կողմից  խմբի կազմում կատարած  սպանության   ակնհայտ   և անառարկելի փաստերի,հագուստների վրա առկա թվով 8-վնասվածքների և մարմնական թվով  2-վնասվածքների անհամապատասխանությանը 
14/.ոմն Հովհաննես Թոփչյանի չհայտնաբերմանը,վերջինիս  կողմից ևս տուժողին դանակի հարվածներ հասցրած լինելու հանգամանքը  բացառելու դիտվորությանը,վեջինիս  կողմից սպանություն կատարած լինելու վերաբերյալ 02.04..2016թ.-ին տրված հաղորդման անտեսմանը 
15/.Որդուս սպանության գործով քննության չառնված հանցավոր դրվագների,ինչպես նաև  գործով զբազված դատախազների ու քննիչի նկատմամբ  տրված  թվով -9 հաղորդումների խեղաթյուրմանը և այլ հանցավոր գործողությունների:
5___ԹՎԱՐԿՎԱԾ և մի շարք այլ չթվարկված հանգամանքների վերաբերյալ գործում առկա փաստերի,ապացույցների,փաստական այլ հանգամանքների առկայության պայմաններում դատախազի կողմից իր գործառույթները կատարելիս, Ի ԽԱԽՏՈՒՄՆ օրենսդրության՝ որև գործողություն,կամ որևէ գործողության չկատարելը ի ԹԻՎՍ ՎԵՐՈՆՇՅԱԼԻ՝ ենթադրում է,որ դատախազը նպատակ է հետապնդել ֆիզիկական,կամ իրավաբանական անձի համար էական և զգալի  ոչ իրավաչափ առավելու թյուն ստանալուն: Կոնկրետ տվյալ դեպքում  մեծապես առկա է ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿ,քանի որ  գիտակցել է,որ տուժողին դնելով անհավասար վիճակում և հովանավորելով նախաքննական մարմնի հանցավոր ապօրինությունները,   ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ  ԻՐԱՎԱԿԱՆ  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,չամտորեն և մինչ օրս  ճնշում է գործադրվել տուժող վրա և նպատակ հետապնդել գործի կանխատեսված ելքը ապահովելու համար:
6___ՀՀ գլխավոր դատախազը ներքաշված է և անձամբ իր մասնակցությունն ունի գործի քննությունն իրականացրած մնացած պաշտոնատար անձանց  կողմից կատարված հանցավոր և կոռումպացված գործողություններում,ուստի վերջինս շահագրգռված է եղել իր լիազորությունները ծառայեցնել ինչպես անձնական,այնպես էլ ուղղակիորեն պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված խմբային շահերին:
7___Ելնելով  վերոնշյալից և հաշվի առնելով,որ առկա են բավարար իրավական հիմքեր,իսկ  հանցագործության մասին  հաղորդումը պարունակում է հանցակազմ,հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ,իսկ անձը՝ ում վերաբերում է հաղորդումը պաշտոնյա է,ուստի հողորդումը օրենքով սահմանված կարգով  պետք է  ուղարկվի ըստ ենթակայության-ինչը կարող է հանդիսանալ ՀՔԾ-ն: Սակայն,քանի որ ՀՔԾ-ն  ևս ունի իր   սև լուման այս գործով ,ուստի պահանջում եմ այն ուղարկելմ ԱԱԾ, արդյունավետ քննություն ապահովելու  համար:Քանի որ ՀՀ դատախազի գործողությունների մեջ  և առհասարակ  առկա են ազգի,քաղաքացու   անվտանգության հետ կապված տարրեր:
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

 

 

 

Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ