Պաշտպանը ծանոթացել է Խաչիկ համայնքի բնակիչների խնդիրներին(տեսանյութ)


Պաշտպանը ծանոթացել է Խաչիկ համայնքի բնակիչների խնդիրներին(տեսանյութ)

  • 22-05-2018 17:31:21   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք



 
 
Մայիսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնք: Բնակիչները բարձրաձայնել են համայնքում առկա 4-րդ կարգի վթարային տների, ջրամբարի բացակայության, խմելու ջրի հետ կապված և պետական մարմիններին առնչվող մի շարք մասնավոր հարցեր:
 
Պաշտպանը ծանոթացել է նաև համայնքի դպրոցի պայմաններին: Համայնքի ղեկավարն ու դպրոցի անձնակազմը վստահեցրել են, որ դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկում առաջիկայում բացվող կարի արտադրամասը բացասաբար չի անդրադառնա երեխաների կրթության իրավունքի վրա: Ավելին՝ բնակիչները շեշտել են այդ արտադրամասի շնորհիվ կանանց աշխատանքով ապահովելու կարևորությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները բնակիչների բարձրացրած խնդիրները լուծելու համար:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play