Փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը կհյուրընկալի յոթ երկրներից ավելի քան քսան երաժիշտ կատարողների


Փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը կհյուրընկալի յոթ երկրներից ավելի քան քսան երաժիշտ կատարողների

  • 31-05-2018 11:51:31   | Հայաստան  |  Մշակույթ

, Սույն թվականի հունիսի 12-ից- 15-ը Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը։  Հպարտորեն պետք է նշենք, որ աշխարհի մակարդակով Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն: Այս տարի Հայաստանում հյուրընկալվելու են յոթ երկրներից ավելի քան քսան  երաժիշտ կատարողներ: Իրենց մասնակցությամբ փառատոնը պատվելու են  այնպիսի երաժիշտներ, ովքեր աշխատում և ստեղծագործում են Վիեննայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի ինչպես նաև այլ հեղինակավոր նվագախմբերում:
 
Տեղեկացնենք, որ փառատոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժորը  Կարեն Դուրգարյանն է:
Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ: Իսկ փառատոնի տնօրեն եւ պրոդյուսերն է Շմավոն Գրիգորյանը։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play