Ավստրիացին սատանի՞ստ է եղել…


Ավստրիացին սատանի՞ստ է եղել…

  • 05-06-2018 23:42:20   | Գերմանիա  |  Իրավունք

 
 
 
 
Գերմանիայի ոստիկանությունը կրակ է բացել Բեռլինի մայր տաճարում դանակով զինված անձի վրա և ոտքից վիրավորելով, ձերբակալել է նրան:
Կիրակի օրը, Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործը 53-ամյա ավստրիացի է, և ոչ մի ապացույց չկա, թե դեպքն ահաբեկչական է եղել:
Ոստիկանությունը միջամտել է այն ժամանակ, երբ զինված անձը փորձել է վնաս պատճառել տաճարին: Ինչո՞ւ… Այս հարցի ողջամիտ կամ հավատարժան պատասխանը դեռ չկա: Գերմանիայի ոստիկանության հայտարարությունը, որ հարձակվողը եղել է անհավասարակշիռ վիճակում (բա մայր տաճարի վրա հարձակվողն ի՞նչ վիճակում պետք է լիներ…), դեռ չի բացատրում, թե անձն ինչու պետք է հարձակվեր մայր տաճարի վրա: Բեռլինի մայր տաճարը Գերմանիայի պատմական վայրերից է, որտեղ յուրաքանչյուր  օր այցելում են հազարավոր տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկներ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք