Անարդարությունն աղքատության համեմատ ահռելի բան է. Կարո Ղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Անարդարությունն աղքատության համեմատ ահռելի բան է. Կարո Ղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-06-2018 13:31:55   | Հայաստան  |  Իրավունք



 
Անարդարությունն աղքատության համեմատ ահռելի բան է․ դա է պատճառը, որ մարդիկ պատրաստ են ապրել օտար երկրում, խոսել ոչ մայրենի լեզվով, բայց գոնե գտնվել հավասար պայմաններում մյուսների հետ։ 
 
«Նոյյան Տապան»-ին տված հարցազրույցում նշեց Ամերիկայի հայ իրավաբանների միության «Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի» համաատենապետ, ամերիկահայ փաստաբան Կարո Ղազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո մարդիկ ավելի շատ աղքատության պատճառով են հեռանում երկրից, թե անարդարության։ 
 
Նրա խոսքերով՝ այո՛, վերջին տարիներին աղքատության պատճառով հարյուր-հազարավոր մարդիկ լքել են Հայաստանը, բայց դա խնդիրների ընդհանուր պատկերը չէ։
 
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը՝ Կ. Ղազարյանը նշեց, որ փոփոխությունների բոլորն էին սպասում, թե Հայաստանում, թե Սփյուռքում, որովհետև այդ պահին երկրի ղեկավար հանդիսացող Սերժ Սարգսյանը ղեկավարել էր 10 տարի, նաև հայտարարել, որ երրորդ անգամ չի առաջադրվելու: 
 
«Ժողովուրդը տարիներ շարունակ ապրում է ոչ նպաստավոր պայմաններում, և վերջապես ոտքի կանգնեց ու մնաց ոտքի վրա՝ չսպասելով ոչ մեկի օժանդակության»,- ընդգծեց ամերիկահայ փաստաբանը՝ շեշետելով, որ անկախ հեղափոխության արդյունքներից՝ մի բան հստակ էր, ժողովուրդը չէր ցանկանում այլևս ապրել հին պայմաններում: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play