Գլխավոր դատախազը հանձնարարել է դատարան ներկայացնել Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն


Գլխավոր դատախազը հանձնարարել է դատարան ներկայացնել Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն

  • 19-06-2018 17:24:53   | Հայաստան  |  Իրավունք

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ հիմք ընդունելով այն, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում բավարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամաբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
 
Ըստ դատախազության, վերոնշյալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play