Հանրահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում` մեծ մենահամերգով


Հանրահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում` մեծ մենահամերգով

  • 26-06-2018 14:00:03   | Հայաստան  |  Մշակույթ

 «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի    շրջանակներում հունիսի 28-ին , ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա  այսօրբա ամենահզոր  սոպրանոներից մեկի՝ Լիաննա Հարությունյանի մենահամերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյան:
 
Այս կապակցությամբ հունիսի 27-ին ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում տեղի կունենա  հանրահայտ սոպրանո Լիաննա Հրությունյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյանի և Երևանյան Հեռանկարներ միջազգային  փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի մամուլի ասուլիսը:
 
Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջոակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:
 
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
Նոյյան տապան  -   Մշակույթ