Նախկին պաշտոնյաների փորձը մեզ այդքան էլ պետք չէ. Սուրեն Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նախկին պաշտոնյաների փորձը մեզ այդքան էլ պետք չէ. Սուրեն Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-06-2018 17:22:59   | Հայաստան  |  Հասարակություն



 

«Նախկին պաշտոնյաների փորձը մեզ այդքան էլ պետք չէ»,- լրագրողի (ինչով է պայմանավորված երիտասարդներին մարզպետերի պաշտոնում նշանակելը) հարցին ի պատասխան՝ այսօր նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: 

Ըստ նրա՝ իրենց կուսակիցների միջին տարիքը 30 տարեկանի սահմանում է, և պատրաստված երիտասարդներին հնարավորություն է տրվում այդ միջավայրում ինքնադրսևորվել: 

Նախարարի խոսքերով՝ իրենք ՏԻՄ ՀՀԿ-ական պաշտոնյաներից ազատվելու խնդիր չունեն և իրենց օրակարգում նման հարցի քննարկում էլ չկա, բայց եթե տվյալ քաղաքի կամ գյուղի բնակիչները չեն ուզում, որ իրենց ղեկավարի ՏԻՄ այդ ղեկավարը, ապա պետք է հաշվի նստել հանրության կարծիքի հետ: 

«ՀՀ-ում այլևս գերակա է օրենքը, քաղաքացու կամքը պիտի հարգեն և քաղաքացին է որոշում, թե ով է ղեկավարելու իրեն»,- ընդգծեց Ս. Պապիկյանը: 

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Նոյյան տապան  -   Հասարակություն