Վրաստանում երեխաների նկատմամբ բռնություն գործադրելը հաճախ հանցանք չի համարվում


 

Վրաստանում երեխաների նկատմամբ բռնություն գործադրելը հաճախ հանցանք չի համարվում

  • 20-06-2011 11:57:17   | Վրաստան  |  Հարցազրույցներ
 Իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարածված են Վրաստանում եւ մեղադրում են կառավարությանը խնդրի մասշտաբներն ուսումնասիրելու ուղղությամբ բավականաչափ ջանք չգործադրելու եւ համապատասխան քայլեր չձեռնարկելու մեջ: Անցյալ տարի Բռնության դեմ գործող վրաստանյան ցանցի (Anti-Violence Network of Georgia) կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայրերի 52 տոկոսը, մայրերի 46 տոկոսը եւ ուսուցիչների 35 տոկոսը պատրաստ է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ: Հետազոտությունը, որին մասնակցել է 1250 մարդ, պարզել է, որ բռնության ենթարկված երեխաների 4 տոկոսը նաեւ դարձել է սեռական բռնության զոհ: Վրաստանի Մարդու իրավունքների կենտրոնի իրավաբան Նեստան Լոնդարիձեն պատմում է, որ մի 9-ամյա աղջիկ շարունակաբար ֆիզիկական եւ հոգեբանական բռնության է ենթարկվել իր խորթ մոր կողմից: ,Հարեւանները ստիպված են եղել մի քանի անգամ ոստիկանություն կանչել, իսկ հետո դիմել են մեզ: Տարբեր վկաներ մեզ պատմել են, որ խորթ մայրը պարբերաբար ծեծում էր աղջկան եւ պատժում ամենադաժան մեթոդներով, օրինակ, ստիպելով նրան սառը ցնցուղ ընդունել կամ քնել դրսում: Նա սպառնում եւ բռնություն էր գործադրում աղջկա նկատմամբե, - ասում է Լոնդարիձեն: Ընտանեկան բռնության դեմ պայքարող ,Sapariե կազմակերպության հոգեբան Նաթո Զազաշվիլին նշում է, որ երեխաների նկատմամբ բռնությունը սովորական երեւույթ է Վրաստանում: ,[Խնդրի] hիմնական պատճառը ընտանեկան բռնությունն է: Որպես կանոն, հայրը բռնություն է գործադրում մոր, իսկ նա, իր հերթին, երեխաների նկատմամբ: Կան դեպքեր, երբ հայրն է բռնություն գործադրում երեխաների նկատմամբ, սակայն սա հազվադեպ է լինում, որովհետեւ տղամարդիկ, սովորաբար, խուսափում են զբաղվել երեխաների խնդիրներով: Մոր ագրեսիան երեխաների նկատմամբ բացատրվում է այն հանգամանքով, որ նա, իր հերթին, ամուսնու գործադրած բռնության զոհն է դառնում եւ ի վիճակի չէ պաշտպանվելե, - ասում է նա: Փորձագետների խոսքերով` բռնության նման դեպքերի քանակը անհանգստացնող մակարդակի է հասնում, եւ շատ հաճախ ոստիկանությունն ու դատարանն անտեղյակ են մնում այս ամենից: ,Մեր վիճակագրությունը թերի է: Սովորաբար, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը չեն հասնում ոստիկանությանը կամ անգամ հոգեբաններին, քանի որ մարդիկ խուսափում են հրապարակայնությունիցե, - նշում է Զազաշվիլին: Դժգոհություններ են հնչում նաեւ կառավարության Սոցիալական ծառայությունների գործակալության գործունեության վերաբերյալ, որի գործառնությունների շրջանակում է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ուսումնասիրությունը եւ արձանագրությունը: Կան կարծիքներ, որ բռնության դեպքերի վերաբերյալ գործակալության արձանագրած տվյալները չեն համապատասխանում անկախ հետազոտությունների արդյունքներին, որոնք զգալիորեն գերազանցում են գործակալության գրանցած ցուցանիշը: Գործակալության տվյալների համաձայն` անցյալ տարի երեխաների նկատմամբ բռնության շուրջ 100 դեպք է արձանագրվել, որոնցից 38-ը սեռական բնույթ են կրել: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Տուգուշիի վերջին զեկույցի համաձայն` Սոցիալական ծառայությունների գործակալության շրջանային գրասենյակները հաճախ չեն արձանագրում կամ պատշաճ կերպով չեն ուսումնասիրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը: Բացի այդ, գործակալությունը ոչ միշտ է տեղեկացնում ոստիկանությանն արդեն իսկ բացահայտված բռնության դեպքերի մասին: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել Գործակալությանը երեխաների պաշտպանության ոլորտը դարձնել առաջնային խնդիր: Սոցիալական ծառայությունների գործակալության մամլո խոսնակ Եկատերինա Սանեբլիձեն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում Գործակալության շրջանային մասնաճյուղերի տվյալները կենտրոնական տեղեկատվական բազայում ներառելու համար: Երեխաների պաշտպանության հարցերով փորձագետները նշում են, որ իշխանությունները պետք է ավելի վճռական գործեն բռնության դեպքերը բացահայտելու եւ համապատասխան գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ, ինչպես նաեւ բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը` երեխաների նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն որակելու առումով: ,Շատերը սեփական երեխաներին ծեծելը բռնություն չեն էլ համարում: Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա նման դեպքերի քանակի աճի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Դիրքորոշումը, հավանաբար, չի փոխվել, պարզապես արձանագրված դեպքերի թիվն է աճել: Նախկինում այս մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսումե: Թեա Տոպուրիա, ազատ լրագրող, Վրաստան Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net)
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ