Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը եւ փոխնախագահը հանդիպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը եւ փոխնախագահը հանդիպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

  • 24-07-2018 17:05:50   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր կայացավ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ  Հայկ Միսակյանի հերթական հանդիպումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի հետ: 
 
Հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվեց  Հայաստանում կոնտակտային կարատեի դաշտը կարգավորելու հիմնախնդիրը:  Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև  կոնտակտային մարտարվեստների մասսայականացման  կարևորության և դրա ռազմավարական նշանակության հարցերին: Նշվեց, որ Ֆեդերացիայի առաջադեմ մարզիկները անհատապես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում: 
Նախարարի հետ հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի երկրորդ կեսին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ