Ակնաշենցին դատի է տվել համայնքապետին՝ ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ (տեսանյութ)


Ակնաշենցին դատի է տվել համայնքապետին՝ ո՞վ է ճիշտ, ով՝ սխալ (տեսանյութ)

  • 26-07-2018 12:49:27   | Արմավիրի մարզ  |  Հարցազրույցներ



Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Սպարտակ Ավագյանը արդեն 8 տարի է, ինչ պայքարում է համայնքապետ Միսակ Միսակյանի՝ իր իսկ խոսքերով, անօրինական գործողությունների դեմ եւ հավաստիացնում է, որ գյուղում արմատավորված կոռուպցիայի փաստեր կան։ Նա դատի է տվել Ակնաշեն համայնքի ղեկավար Մ․ Միսակյանին եւ պահանջում է, որպեսզի վերջինս «հետ բերի եւ բյուջեն լցնի իր բոլոր տարած գումարները, անօրինական ինչքան շինություններ թույլ ա տվել՝ պետք է քանդ ու քարափ անի՝ հանի դուրս» եւ հրաժարականով դուրս գա։ «Այսօրվա Ակնաշենի համայնքապետը Ակնաշենի թշնամին է՝ համար առաջին»,-  պնդնում է  Ակնաշեն գյուղի բնակիչ Սպարտակ Ավագյանը։
«Նոյյան Տապան»-ը զրուցել է նաեւ Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանի հետ եւ խնդրել վերջինիս պարզաբանել իր դեմ ներկայացված մեղադրանքները։
Մ․Միսակյանը անդրադառնալով Սպարտակ Ավագյանի հիշատակած բոլոր դրվագներին՝ յուրաքանչյուր բարձրացված հարցի շուրջ տվել է իր պարզաբանումները՝ որպես հիմք ներկայացնելով փաստաթղթեր։ Ակնաշենի համայնքապետը հայտարարել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները անհիմն են, որի մասին կարող են վկայել ինչպես առկա փաստաթղթերը, այնպես էլ Ակնաշեն գյուղի բնակիչները։ 
Մանրամասները՝ տեսանյութում։
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ