Լույս է տեսել ռուսագիր պատմաբան Բագրատ Բորյանի 1928-29 թթ. տպագրված ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԽՍՀՄ-Ը ուսումնասիրության երկահատորյակի Ա հատորի թարգմանությունը


Լույս է տեսել ռուսագիր պատմաբան Բագրատ Բորյանի 1928-29 թթ. տպագրված ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԽՍՀՄ-Ը ուսումնասիրության երկահատորյակի Ա հատորի թարգմանությունը

  • 27-07-2018 22:13:24   | Հայաստան  |  Նոր գրքեր
Իմաստագետ Աշոտ Պետրոսյանի բարձրորակ թարգմանությամբ լույս է տեսել ռուսագիր պատմաբան Բագրատ Բորյանի 1928-29 թթ. տպագրված ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԽՍՀՄ-Ը ուսումնասիրության  երկահատորյակի Ա հատորը, որը 19-20 դդ. հայոց պատմագիտության բացառիկ արժեքներից է: Գիրքը բազմաթիվ պարտադրյալ տեսակետների կողքին ընթերցողին է ներկայացնում անսովոր թվացող մեկնաբանություններ: Օրինակ, հիմնավոր վավերագրերի հղումներով ցույց է տրվում , որ 1828 թ. Պարսկահայքը Ռուսաստանին կցվելուց հետո պարսկահայերը, չդիմանալով տնտեսական կեղեքումներին եւ իրավաքաղաքական աննախադեպ բռնություններին, փախչում էին Թուրքիա եւ Պարսկաստան: Կամ՝ 1878 թ.մարտի 3-ի Սան-Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ կետը ներկայացվում է, որպես հայերին օժանդակելու քողի տակ Արեւմտահայաստանը նվաճելու Ռուսաստանի ծրագիր, որը Անգլիան ու Գերմանան Բեռլինի դաշնագրի 61-րդ հօդուածով նրան թույլ չտվեցին իրագործել:
 
Անցնելով Հայկական հարցում Ռուսաստանի քաղաքականությանը, Բ. Բորյանը նշում է, որ 1828 թ. հետո հայերի ինքնավարության եւ քաղաքական ազատության ձգտումները Ռուսաստանը դիտում էր որպես Ռուսաստանի դեմ թշնամական գործողություն եւ դաւաճանություն՝ արեւելահայ նման գործիչներին ենթարկելով անասելի բռնությունների: Բ. Բորյանը Գր. Արծրունու եւ նրան հետեւող արեւելահայ գործիչների՝ արեւմտահայերին Թուրքիայի դեմ ապստամբեցնելու քարոզչությունը համարում է ծուղակ՝ հրապարակելով ժամանակի արեւմտահայ եւ արեւելահայ գրեթե բոլոր հայտնի դեմքերի այն պնդումները, թե  Ռուսաստանի թելադրությամբ իրականացված՝ արեւմտահայերի ապստամբության քարոզչությունը Թուրքիային տալիս էր հայերին բնաջնջելու հիմքեր:   
   
Ռաֆայել  Համբարձույան
հեռ. 093.840.342,  667.830,                                                        
E- maii: hmbrafael@gmail.com  
Նոյյան տապան  -   Նոր գրքեր