Հարևան Վրաստանում նախագահ կընտրեն հոկտեմբերի 28-ին
01-08-2018 18:08:12 | Վրաստան | Հասարակություն
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չորեքշաբթի հատուկ հրամանագրով հերթական նախագահական ընտրությունների անցկացման օր է նշանակել հոկտեմբերի 28-ը:
Interfax-ի փոխանցմամբ՝ նախագահ Մարգվելաշվիլին հաղորդել է, որ նախագահական ընտրությունների անցկացման մասին որոշումը համաձայնեցված է նաև Վրաստանի վարչապետի հետ:
Չնայած նրան, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեռևս չի սկսել թեկնածուների գրանցումը, ընդդիմության որոշ թեկնածուներ արդեն իսկ նախընտրական քարոզարշավ են սկսել:
Վերջիններիս թվում է նաև միացյալ ընդդիմությունից Գրգոլ Վաշադձեն, ով ղեկավարել է Վրաստանի արտգործնախարարությունը Միխաիլ Սահակաշվիլու նախագահության օրորք:
Իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռևս նախագահի իր թեկնածուի անունը չի հրապարակում:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018 թվականին՝ ընտրողների ուղիղ քվեարկությամբ, իսկ 2024 թվականին նախատեսված հաջորդ ընտրությունները կանցկացվեն նոր մեխանիզմով՝ նախագահ կընտրեն խորհրդարանի 300 ընտրողները և տեղական ինքնակառավարման մարմինները: