ԱԱԾ Գորիսի կառույցի ղեկավար Կարեն Ջավահիրյանի, նրա մոր և քրոջ հանցավոր գործունեությունից տուժել են 6 տասնյակ գորիսեցիներ (տեսագրություն)


ԱԱԾ Գորիսի կառույցի ղեկավար Կարեն Ջավահիրյանի, նրա մոր և քրոջ հանցավոր գործունեությունից տուժել են 6 տասնյակ գորիսեցիներ (տեսագրություն)

  • 03-08-2018 16:34:13   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Օգոստոսի 3-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ԱԱԾ պաշտոնյայի ազգականներից տուժած գորիսեցիները բարձրաձայնեցին  «Կամուրջ» վարկային կազմակերպության «Գորիս»-ի մասնաճյուղի աշխատակիցների և ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա Կարեն  Ջավահիրյանի ընտանիքի անդամների հանցավոր գործունեության  և  հանցաքների գլխին կանգնած բարձրաստիճան պաշտոնյաներին  պատասխանատվության չենթարկելու  իրավապահ մարմինների անգործության մասին։
 
 
Բանախոսներն էին 
 
Արա Զաքարյան -Փաստաբան
 
Տուժողներ՝ 
Նաիրա Սահակյանը
Ամալիա Ալեքսանյանը
Լիլիթ Քոչարյանը
Նունե Աբրահամյանը
 
 
Բաց նամակ՝ 
ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին
 
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի գետափնյա 
5շ. Բն. 10 բնակչունի Նաիրա Սահակյանից
 
 
Մեծարգո պարոն վարչապետ
Ձեզդիմում եմ օգնության ակնկալիքով` պետական Կամուրջ վարկային կազմակերպության (չնայած Գորիսում ասում են, որ դա Սերժ Սարգսյանինն է) Գորիս մասնաճյուղի աշխատակից Անուշ Անտոնյանի և նրա հզոր հովանավորների  գործողությունների արդյունքում արդեն 3-րդ տարին դատարանների և քննչական մարմինների դռները թակելու և այդպես էլ արդարադատություն չգտնելու պատճառով:Քրեական գործը և դրանզուգահեռ Կամուրջի` իմ դեմ բացած քաղաքացիական գործը արդեն քննվում են արդեն տարիներ, սակայն արդարադատությունը առայսօր իմ համար մնում է անհասանելի մի տեսիլք, այս գործընթացում ներառված, սակայն առ այսօր ստվերում մնացած տարբեր կալիբրի պաշտոնատար անձանց և օլիգարխների շնորհիվ: Այս քրեական գործի տեղապտույտի ակունքները ավելի խորն են, այսպես.
 
ԱյսպարոնըԱրմեն Ծատուրյանն է, <Արդար Հայաստան>հորջորջվողիրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը: Ինչ կարող է ընկալել սովորական քաղաքացին դրա հնչեղ անվանումից. երևի այս կազմակերպությունը զորավիգ է հալածյալ քաղաքացիներին` 
նրանց խախտված իրավունքների պաշտպանության վերականգնման և պաշտպանության վեհ գործում: Բայց Հայաստանի Հանրապետությունում բաց աղբյուրներում չհաջողվեց գտնել տեղեկատվություն այս կազմակերպության և նրա նախագահի ծավալած իրավապաշտպան գործունեության մասին: Տեսնես կա մարդ ով տեղյակէայդ կազմակերպության և նրա նախագահի իրավապաշտպան գործունեությունից՞:Հնարավոր է Հայաստանում հանդես գալ իբրև իրավապաշտպան և հանրային հարթակներում հայտնի չլինել? 
Իրականում այս պարոնի<իրավապաշտպան> գործունեությունը պետք է փնտրել լրիվ այլ տեղերում: Ստամատոլոգի մասնագիտությամբ այս անձը Սերժ Սարգսյանի և նրա մերձավորագույն գործարար ՖլեշիԲարսեղի մտերիմն է, որը ամենուր ներկայանում է որպես Սերժ Սարգսյանի մարդ և նրա հովանավորությունը և վստահությունը վայելող անձ: Նա նաև 2012թ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 128-րդ համարն է: Փաստորեն Սերժ Սարգսյանի, ՖլեշիԲարսեղի մտերիմը և Հանրապետական կուսակցությանցուցակումգտնվողն էլ կարող է լինել իրավապաշտպան գործունեության ջատագով:Հայաստանում հնարավոր է, և ոչ միայն դա: Բացի վերը նշվածից, այս անձը նաև ոչ ավել և ոչ պակաս պետական Կամուրջ ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ է:Ինչքանով որ մենք ենք տեղյակ ֆինանսական կազմակերպությունների մասին Հայաստանի օրենսդրությունից, դրանց կառավարման մարմիններում գրանցովի պաշտոն զբաղեցնելու համար Կենտրոնական բանկըպահանջում է համապատասխան կրթություն և մասնագիտական, այդ թվում` ղեկավար աշխատանքի փորձ: Մինչդեռ ըստ այդ Ընկերության կայքում առկա տեղեկատվության(http://www.kamurj.am/am/about/xorhurd/)մասնագիտությամբ ստամատալոգ, իսկ գործունեությամբ <իրավապաշտպան> Արմեն Ծատուրյանը չունի դրանցից և ոչ մեկը: Թող ներեն իրականում Հիպոկրատի ազնիվ երդում տված բժիշկները, բայց եթե ստամատոլոգը կարող է լինել ֆինանսական կազմակերպության ղեկավար, ապա արդյոք ինժեները չի կարող լինել, ասենք, պոլիկլինիկայի վարիչ կամ հոգեբույժ՞: Ակնհայտ է, որ առանց նշված անձանց աջակցության և Հանրապետական կուսակցության հետ կապերի, այդ անձը չէր կարող հայտնվել խոշոր ֆինանսական կազմակերպության նմանբարձր պաշտոնում, ոտնակոխ անելով գործող օրենսդրության մի քանի հատոր:
Ընդհանուր առմամբ ՖլեշիԲարսեղը, որը այժմ բռնությամբ զուգորդված ինքնիրավչության մեղադրանքի ներքո է, Սերժ Սարգսյանի օրոք ունեցել էայնպիսի ստվերային դերակատարություն և ազդեցություն, որին կնախանձեին շատ օլիգարխներ:Արտաքուստ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերելՖլեշիԲարսեղը:Սակայն նրա մտերիմները, մտերիմների հարազատները հայտվել են ամենատարբեր ոլորտներում և շատ կարևորպաշտոններում, իսկ շատ պաշտոնյաներ էլ հընթացսեն կամավոր <հավաքագրվել>ՖլեշիԲարսեղի շուրջը, զգալով թե ինչպիսի ահռելի ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապերի մեջ գտնվող ժողինստիտուտի երբեմնի….. պարետը: Օրինակ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը, Բարսեղի փեսա ՊԵԿ-ի մաքսանենգության պայքարի ստորաբաժանման նախկին ղեկավար Սամվել ՍանամյանըԱզգային ժողովի հաշվեքննիչ պալատի նախագահ ԼևոնՅոլյանը, ՊԵԿ-ի քննչական վարչության արդեն նախկին պետ, ԼևոնՅոլյանի փեսա Մարատ Դուրյանը, Վերաքննիչի նախկին նախագահը, նույն Կամուրջի խորհրդի անդամ Ա.Ծատուրյանը և շատ ու շատ այլ ուրիշներ, որոնց ցանկը շատ մեծ է, հետաքրքիր և խոսուն: 
Սակայն գործող օրենսդրության խեղմամբ ֆինանսական հաստատության խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելը ընդամենըԱրմենԾատուրյանի<իրավապաշտպան> գործունեության նախերգանքն է: Նրա իրական <իրավապաշտպան> գործունեությունը լրիվ ուրիշ պատկեր ունի: Գորիս մասնաճյուղում չարաշահումների գլխավոր գործող անձը եղել է այդ մասնաճյուղի վարկային մասնագետ Անուշ Անտոնյանը, որը գործել է հենց Արմեն Ծատուրյանի հովանավորության ներքո, որին անդրադարձել են նաև տարբեր ԶԼՄ-ներ, սակայն անարդյունք:Քրեականգործի նախաքննության 2 տարվա ընթացքում Գորիսի քննչական բաժնի համար թե Անուշ Անտոնյանը և թե Արմեն Ծատուրյանը մնացին անձեռնամխելի և անհասանելի: Տեսնելով, սակայն, մեր համառ  և անզիջում պայքարը մեր խախտված իրավունքների պաշտպանության համար, Գորիսի տարածաշրջանում մեր ընտանիքի բարի համբավըև ճանաչվածությունը,ԶԼՄ-ներով այս խնդրի լայն հանրայնացումը, հասկանալով որ անհնար է Գորիսի քննչական բաժնի միջոցով անվերջ կոծկել կատարվածըև վախենալով հնարավոր բացահայտումից, գործի դրվեց այլ մեխանիզմ:  
Կամուրջի Գորիս մասնաճյուղում կատարված չարաշահումների արդյունքում քրեական գործը Գորիսի քննչական բաժնից այս տարվա սկզբին շատ տարօրինակ կերպով հանկարծ հայտնվեց ՊԵԿ-ի քննչական վարչությունում, երբ ի սկզբանե հարկային բնույթի հանցագործությունների մասին խոսք չի գնացել և նախկինում գլխավոր դատախազության կողմից մի քանի անգամ անհիմն կերպով մերժվել էր քրեական գործի օբյեկտիվ քննությունը ապահովելու նպատակով գործը տեղափոխել Քննչական կոմիտեի գլխամաս: Բայց արի ու տես, որ եթե պետք է, նույն դատախազության <հիմնավոր>որոշմամբ այն կարող է հայտնվել ուր որ պետք է և ում մոտ որ պետք է: Հիմա հարց է առաջանում` արդյոք քրեական գործի նախաքննությունը ՊԵԿ-ի քննչական վարչություն տեղափոխելը արդյունք չէ ՖլեշիԲարսեղիմիջամտության և նրա վերը նշված մտերիմներիմիջևպայմանավորվածության, որպեսզի ԼևոնՅոլյանի փեսա Մարատ Դուրյանի<հսկողության> տակ լինի այս գործը ՞:Նպատակը կարծում եմ`կռահելիչէ?
Արդյունքում արդեն 5-6 ամիս նախաքննության պատասխանատու  ՊԵԿ-ի քննչական վարչությունը (իսկ դրանից առաջ նաև Գորիսի քննչական բաժինը) չի կարողանում պատասխանել մի շատ պարզ ու պրիմիտիվ հարցի. այդ ինչպես է ստացվել, որ Կամուրջի թիվ 46հրամանով Անուշ Անտոնյանին ուղղակի արգելվել է վարկավորում իրականացնել, սակայն վերջինս շարունակել է անխափան վարկավորում իրականացնել: Ով է հնարավորություն ստեղծել նման մակարդակի արգելող ակտի առկայության պայմաններում Անուշ Անտոնյանի կողմից վարկավորումը շարունակելու համար: Պարզ չի, որ գործել է մի <անտեսանելի>, բայց շատ զորեղ ձեռք, որի օգնությամբ Անուշ Անտոնյանը կարողացել է արհամարհելարգելքները և անել այն, ինչ ուզել է: Սրանք բարդ հարցեր չեն, դրանց կարող է պատասխանել անգամ իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողը: Մինչդեռ եթե այդ հրամանը գործեր, Անուշ Անտոնյանը չէր կարող 2014թ-ին Արաքսյա Ղասումյանին տրամադրել այդ վարկը, ինձ ներգրավելով որպես երաշխավոր, և ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ չէինք թակի իրավապահ մարմինների և դատարանների դռները:
Արմեն Ծատուրյանը, վերը նշված կապերիցզատ, ունեցել է նաև այդ կազմակերպության նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Վ.Արամյանի անվերապահ աջակցությունը և օժանդակությունը, որը քաջատեղյակ է եղել քրեական գործի հարուցումից հետո նրա կողմից Անուշ Անտոնյանին հովանավորելու մասին լայնորեն շրջանառվող տեղեկատվությանը և որը այժմ չքմեղանում է, ասելով, թե ինքն է նախաձեռնել նյութերը իրավապահ մարմիններին հանձնելը, ինքը իբր ինչ կապ ունի: Բայց մեր կողմից հավաքագրվող փաստերը լրիվ այլ բանի մասին են խոսում....
Ինչու մինչև հիմա դրա մասին պարզաբանում չեն տալիս <Հանրային ծառայության մասին>  օրենքի աղաղակող խախտումներով Կամուրջի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ ապօրինի զավթածայդ նույն Վարդան Արամյանը(որի գործունեությունը ևս պետք է առանձին քննության առարկա լինի այս գործով) և մնացած պաշտոնատար անձինք, որոնք հաստատ պետք էքաջատեղյակ լինեին այդ անցուդարձից, ԿամուրջումԱրմեն Ծատուրյանի կողմից Անուշ Անտոնյանին հովանավորելու հանգամանքըբացեիբաց խոսվող թեմա է ամեն մասնաճյուղում, հարկում և միջանցքում: Իրավիճակին չգիտես ինչու չի արձագանքում նաև ՀՀ կենտրոնական բանկը, որպես վերահսկող մարմին:Վերջիվերջո հիմա Կամուրջը պետական է, թե դեռ Սերժ Սարգսյանինն է?
 
Մեծարգո պարոն վարչապետ
Տեղի ունեցած իշխանափոխությունը և ապօրինությունների ուլկտի ամենաթողության դեմ անհանդուժողպայքար մղելու Ձեր կողմիցհռչակված սկզբունքները մեծ հույս են ներշնչում, որ ես ու իմ նման հարյուրավորները անհաշիվ օրեր չեն անցկացնի դատարանների և քննչական մարմինների դռների առաջ: Սակայն ցավոք սրտի, տեղի ունեցած դրական փոփոխությունների ալիքը դեռ վերջնականապես չեն հասել առանձին քննչական մարմիններ, ֆինանսական հատված և շատ այլ ոլորտներ, որտեղ Սերժ Սարգսյանի դրածոները դեռ շարունակում են անպատիժ մնալ իրանց կատարած գործողությունների համար և խաղալ մարդկանց ճակատագրերի հետ: 
Ելնելով վերը նշվածից` խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի քննարկեն այս քրեական գործի նախաքննությունըբացառապես օրենքով նախատեսված հիմքերով ԱԱԾ քննչական վարչություն կամ ՀՔԾ (այս գործում ներգրավված է նաև Գորիսի ԱԱԾ-ի պետի քույրը) տեղափոխելու հնարավորությունը, որը հնարավորություն կտա իրականացնել օբյեկտիվ նախաքննություն և իրական մեղավորներին բացահայտելու նպատակով:Միաժամանակ խնդրում եմ, որ քննության առարկա դառնա նաև Գորիս մասնաճյուղի մասով քննվող քրեական գործի նախաքննության վրա վերը նշված բոլոր անձանցև առաջին հերթին ՖլեշիԲարսեղի և Վ.Արամյանիկողմից ապօրինի ազդեցություն ունենալուն հնարավոր առնչակցության վերաբերյալ տեղեկատվությունը: 
 
Հարգանքով՝ Նաիրա Սահակյան
 
23/07/2018թ.
 
 
 
 
 
 
«Նոյյան Տապան»-ը պարտրաստ է  նաև հարթակը տրամադրել երկրորդ կողմին։ 
 
  
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play