Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․(տեսանյութ)


Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․(տեսանյութ)

  • 02-08-2018 18:39:15   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։
 
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 4, կաշառակերության, կողոպուտի և սպանության սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման 2, բռնաբարության, անձի առևանգման, պետական, հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթի կեղծման, սեքսուալ բնույթի բռնի գործողության և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1- ական դեպք։
Հայտնաբերվել է 5 և ինքնակամ ներկայացել 3 հետախուզվող:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն