Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր. Վնասը կազմել է 1,28 մլն դրամ


Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր. Վնասը կազմել է 1,28 մլն դրամ

  • 03-08-2018 15:00:20   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքին պատկանող վարչական տարածքի երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր՝ բազալտանման քարաբեկորների քանդման հետքեր, որի հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս՝ ընդհանուր առմամբ 1.286.234 դրամի չափով:
 
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ընդերքի ապօրինի օգտագործման փաստերով քրեական գործեր են  հարուցվել նաեւ  Գեղարքունիքի մարզի դատախազությունում:
Նոյյան տապան  -   Իրավունք