Այս ամբողջի ետևում կանգնած է մասոնական շարժումը (տեսանյութ)


Այս ամբողջի ետևում կանգնած է մասոնական շարժումը (տեսանյութ)

  • 06-08-2018 21:13:28   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Մեր ազատագրած տարածքները ՀԱԿ-ի անդամ Զոյա Թադևոսյանն անցյալ շաբաթ հայտարարեց իբրև գրավյալ տարածքներ` դրանով իսկ ջուր լցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի և Ադրբեջանի քաղաքական վերնախավի ջրաղացին: Նրա խոսքն ու լուսանկարը հայտնվել են Ադրբեջանի բազմաթիվ ԶԼՄ-ներում, այնտեղ նա դարձել է, այսպես ասած, «աստղ», իսկ Հայաստանում ու Սփյուռքում, բնականաբար, արժանացել խիստ քննադատության, պարսավանքի ու դատափետման:
Ինչպես «Նոյյան Տապան»-ին տված հեռուստահարցազրույցի ժամանակ նշեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր հրամանատար, այժմ «Տիգրան Մեծ» ռազմավարժական ուսումնարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը, «երբ «ազատագրված տարածքներ» բառը, որը վերանվանեցին դեռ տարիներ առաջ «գրավյալ տարածքներ»-ի, մենք լուռ մնացինք այդ հարցով, մտածեցինք, որ դա ինչ-որ քաղաքականություն է, արտաքին քաղաքականությունն էր պահանջում գուցե, այդպես ասում են, որ ժամանակ ձգեն կամ ինչ-որ ձևով կարողանան բանակցային տարբերակներ գտնել` ի օգուտ Հայաստանի, հայ ժողովրդի, ի օգուտ մեր տարածքային ամբողջականության, սակայն պարզվեց, որ մի հզոր ծրագիր է իրագործվում (ես արդեն այդպես եմ հասկանում), մեղմ ասած, թուրքաջհուդ տարրերի կողմից հստակ ծրագիր է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ` ոչ թե միայն մեր ազատագրված տարածքները մեզանից խլելու, հանրությանը և աշխարհին հասկացնելու, որ մենք ագրեսոր ենք, այլ նաև, ինձ թվում է, Հայաստան աշխարհը, ընդհանուր առմամբ, վերացնելու ուղղությամբ»:
Ըստ Կորյուն Ղումաշյանի, եթե այս ամբողջը մենք համատեղենք ռազմաքաղաքական իրավիճակի հետ, կտեսնենք, որ համընկնումները պատահական չեն: Ամեն 10-15 օրը մեկ կամ շաբաթը մեկ ինչ-որ մի աղմկահարույց հայտարարություն է տարածվում հանրության մեջ` լինի ազատագրված տարածքները գրավյալ ներկայացնող, համասեռամոլների առնչությամբ, մեր պատմական արժեքները ոտնահարող թե մեկ այլ, դրա շուրջ աղմուկ է բարձրանում, երբ տեսնում են, որ իրենք արդեն պետք է նահանջեն, մեկ ուրիշ կողմից են անցնում հարձակման` ժողովրդին շեղելու և մոռանալ տալու այդ ամբողջը, որպեսզի շեղվեն նոր հայտարարության վրա: Երբ որ նոր հայտարարության վրա է գնում հարձակումը, խոսքը գնում է արդեն մեկ ուրիշ բանի մասին, որպեսզի նախորդը մոռացվի, կարծես ինչ-որ օղակի մեջ պտտեցնում են մեր մտքերը` չթողնելով ինչ-որ մի կոնկրետ բանի վրա կենտրոնանալու:
«Ես սա մի շատ վտանգավոր երևույթ է, ես էլի եմ ասում, ասել եմ և իմ ֆեյսբուքյան էջերում լիքը-լիքը հայտարարություններ եմ արել, որ այս ամբողջի ետևում կանգնած է մասոնական շարժումը, ուրիշ կասկած սրանում ես չունեմ: Մենք չունենք գրավյալ տարածքներ և չենք ունենալու, մենք դեռ ազատագրելու տարածքներ ունենք, մենք մեր պատմական հողերն ենք ազատագրել, և այդ հողերն ազատագրելու ժամանակ լիքը ընկերներ ենք կորցրել, արյուն է թափվել, մեր ժողովուրդը սովի է մատնվել, մենք ցրտի ենք մատնվել, և այս ամբողջը մոռանա՞լ այսօր և շեղե՞լ, այս ամեն ինչը թողնել, մոռացությա՞ն տալ և ասել` «գրավյալ տարածքներ»… Դրանց պետք է վտարել այս հողից»:
«Քննարկում» հաղորդաշարի այսօրվա հյուրերի հետ հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել [email protected]

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` [email protected]

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում