«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքի միջից հայտնաբերել են դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ


«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքի միջից հայտնաբերել են դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ

  • 07-08-2018 12:16:07   | Հայաստան  |  Իրավունք

Օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով:
 
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
 
Նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Վ. Դ.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Ն.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց:
 
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք