Ձերբակալվել են ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե​տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը․ տեսանյութ


Ձերբակալվել են ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե​տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը․ տեսանյութ

  • 08-08-2018 14:57:55   | Արարատի մարզ  |  Իրավունք



 
 
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիս​ների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա​ռում​​ների ար​դյուն​քում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջ​նորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշ​տոնատար անձինք, բժշկա​կան կենտրոնների աշխատակիցները, որ​պես կաշառք ստացած գումարների դիմաց, իրա​կա​նաց​րել են զորակոչիկներին պար​տադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքե​րով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ գտնվող ժամկետային զին​ծառայողներին նախ​ընտրելի զորամասեր տեղափոխելու, տարբեր ախտորոշումներով վաղա​ժամ​կետ զորացրելու գործընթացներ:
 
Նախապատրաստված նյութերի հի​ման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել և քննվել են քրեական գործեր, ինչի մասին հանրությանը պար​բերաբար իրազեկվել է և կոչ արվել` ձեռնպահ մնալ նման եղանակներով զին​վո​րական ծառա​յու​թյու​նից խուսափելուց:
 
Չնայած այդ հանգամանքին և բազմաթիվ նախազգուշացումներին, պետության անվտան​գու​​թյանն անմիջականորեն սպառնացող ապօրինի այդ գործընթացում ներգրավված անձինք դեռևս փոր​ձում են անօրինական ճանապարհներով գումարներ վաստակել:
 
Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով նման հանցավոր երևույթ​ների դեմ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գոր​ծո​ղու​թյունների արդյունքում 2018 թվականի հուլիսին բացահայտել է ևս մեկ դեպք:
 
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս.Բ-ն, 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամ​կետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի  մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստա​զորի մայոր Մ.Գ-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորա​կոչիկ​ների տարկետումը կազմակերպելու համար: 
 
Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գու​մարի դիմաց, կազմակերպել է թվով 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործըն​​թացը: Բացի այդ, նա զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվա​​կով 7 այլ անձանցից վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պար​​տա​​վորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեու​թյամբ հափշտա​կել է: 
 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեա​կան գործ: ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե​տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խա​փան​ման միջոցներ:
 
Նախաքննությունը շարունակվում է: (Տեսանյութ)
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
 
 
07.08.2018թ
Նոյյան տապան  -   Իրավունք