Քննչական կոմիտեն փնտրում է լուսանկարում պատկերված տղամարդուն․լուսանկարներ


Քննչական կոմիտեն փնտրում է լուսանկարում պատկերված տղամարդուն․լուսանկարներ

  • 10-08-2018 14:23:25   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
 
2018թ. մայիսի 8-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Հանրապետության Հրապարակում գողացել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, անձնագրեր և բանկային քարտ: Պարզվել է, որ նույն օրը քաղաքացու՝ գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
 
Նոյյան տապան  -   Իրավունք