Հայաստանի կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները<br />


Հայաստանի կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները

  • 18-09-2010 14:36:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ում մանդատի ժամկետը Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է: Շնորհակալություն հայտնելով Ու.Կալինին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների համար, վարցզապետը կարեւորել է Հայաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծման հարցում ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից օժանդակության տրամադրումը: Տ.Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում նա ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով եւ աշխատանքով ապահովելու կարեւորությունը: 2009թ.-ին Ժնեւում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացվել է վերադարձի ծրագրի նախագիծը: Անհրաժեշտ համարելով ներքին տեղահանվածների ապահովումը ոչ միայն բնակարաններով, այլեւ սոցիալական բարեկեցիկ պայմաններով, Ու.Կալինն առաջնային է համարել այդ նախագծի վերանայումն ու լրամշակումը: Դրան ի պատասխան Տ.Սարգսյանը նշել է, որ փոխվարչապետին կտրվի համապատասխան հանձնարարական ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ միասին աշխատելու նախագծի վերամշակման ուղղությամբ: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ 2011թ.-ի սկզբին կազմակերպվելիք դոնոր կազմակերպությունների կոնֆերանսին:
Նոյյան տապան  -   Իրավունք