Ասկերանի բնակչի տանը մարիխուանա է հայտնաբերվել․ԱՀ ոստիկանություն


Ասկերանի բնակչի տանը մարիխուանա է հայտնաբերվել․ԱՀ ոստիկանություն

  • 15-08-2018 18:46:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Օգոստոսի 14-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություներն իրացնելիս նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում զննության են ենթարկել Ասկերանի շրջանի Դահրազ գյուղի բնակիչ՝ 1963թ. ծնված Ս.Ա-ի տունը:
 
Տան հյուրասենյակում տեղադրված պահարանի վրա առկա ապակյա տարրայում հայտնաբերվել և առգրավվել է վերջինիս պատկանող 4.11 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված, իսկ տան բակում առկա ապակյա տարայում 150գ. անորոշ լուծույթի հետ խառնված կանեփանման բույսի տերևներ և պոկված վիճակում գտնվող կիսաչոր կանեփանման մեկ բույս: Հայտնաբերվել է նաև նույն գյուղում գտնվող վերջինիս կողմից մշակվող հողամասում մշակումն արգելված կանեփանման 3 բույս:
Նոյյան տապան  -   Իրավունք