Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ


 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

  • 27-08-2018 14:34:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: 
 
Ուղերձում, մասնավորապես, ասված է.  
 
«Հարգելի պարոն վարչապետ,
 
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ կստեղծի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում նոր հեռանկարային նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի զարգացման համար»: 
 
Նիկոլ Փաշինյանն իր բարեմաղթանքներն է հղել Պավել Ֆիլիպին և Մոլդովայի բարեկամ ժողովրդին:
Նոյյան տապան  -   Հասարակություն