Իրանի և ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցները կազդեն Հայաստանի տնտեսության վրա. դարձյա՞լ գոտիներս ձգենք (տեսանյութ)


Իրանի և ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցները կազդեն Հայաստանի տնտեսության վրա. դարձյա՞լ գոտիներս ձգենք (տեսանյութ)

  • 04-09-2018 22:19:48   | ԱՄՆ  |  Քննարկում



 
 
 
 
Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան սահմանափակումները, պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունը թողել են ռուսաստանյան տնտեսության զարգացման վրա, սակայն դրանք բացասական հետևանքներ կունենան նաև համաշխարհային տնտեսության վրա, որովհետև Ռուսաստանը միջազգային տնտեսական ամբողջ քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչ մասն է, և այս կամ այն բևեռի նկատմամբ նման սահմանափակումները չեն կարող չազդել այլ երկրների և այլ միությունների ինստիտուտների վրա:
Սեպտեմբերի 3-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում վերոնշյալ կարծիքը հայտնելով ու պատասխանելով այն հարցին, թե ամերիկյան պատժամիջոցների հետևանքով հնարավո՞ր է, որ Հայաստանի տնտեսությունը նույնպես խնդիրներ ունենա, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանն ասաց.
«Ազդեցությունը լինելու է ուղղակի թե անուղղակի, անպայման լինելու է, քանի որ, ընդհանրապես, Հարավային Կովկասը չի կարող խուսափել տնտեսական պատժամիջոցների հետևանքներից: Ասեմ ավելին. ինչպես արդեն նշեցի, ոչ միայն Իրանի նկատմամբ են պատժամիջոցները, այլև Ռուսաստանի նկատմամբ: Դա նույնպես կազդի: Հայ-իրանական առևտրաշրջանառության հետ կապված, իհարկե, քանի որ Իրանի տնտեսությունը կգտնվի պատժամիջոցների ներքո, և Իրանի տնտեսությունն առաջիկա ժամանակաշրջանում կզարգանա հենց ամերիկյան պատժամիջոցների համատեսքստում, դա ենթադրում է, որ, առհասարակ, Իրանի տնտեսական իրադրությունը կարող է որոշակի դժվարությունների, բարդությունների առջև կանգնել, իսկ սա ենթադրում է, որ այն երկրները, այն ընկերությունները տնտեսական, որոնք համագործակցում են Իրանի հետ, տրամաբանորեն կտուժեն ֆինանսապես, տնտեսապես: Մասնավորապես կարող են որոշակի խնդիրներ լինել Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված առաջիկա զարգացումներում»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ պետք է հնարավորինս առավել մեծ ուշադրություն դարձնեն և տնտեսական մեխանիզմներ մշակեն, որպեսզի հնարավոր լինի առավելագույնը փոխհատուցել այն ֆինանսատնտեսական կորուստները, որ կարող են ունենալ իրանական ընկերությունների հետ համագործակցող տեղական նշանակության ընկերությունները և, առհասարակ, պետական մակարդակով:
«Կարծում եմ, այդ մեխանիզմների մշակումն օր առաջ իսկապես հրատապություն է»,- ասաց Կարեն Վերանյանը:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը  հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play