Հայ ձյուդոիստները չեն մեկնի Բաքու.«Արմենպրես»


Հայ ձյուդոիստները չեն մեկնի Բաքու.«Արմենպրես»

  • 05-09-2018 16:01:44   | Հայաստան  |  Սպորտ

 Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Ադրբեջան:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից: 
Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018 թվականի սեպտեմբերի 20-27-նն այնտեղ կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ:

Նոյյան տապան  -   Սպորտ