Երևանի ավագանու թեկնածուների առաջարկը` տրանսպորտի աշխատանքն այս խայտառակ վիճակից հանելու համար (տեսանյութ)


Երևանի ավագանու թեկնածուների առաջարկը` տրանսպորտի աշխատանքն այս խայտառակ վիճակից հանելու համար (տեսանյութ)

  • 06-09-2018 23:24:38   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
«Այս նոր իրավիճակում, եթե մենք ունենք ինչ-որ գաղափարներ, նպատակներ, ապա հնարավորությունները լրիվ կան, որպեսզի դրանք իրականություն դառնան` ի տարբերություն հին Հայաստանի,- սեպտեմբերի 6-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Երևանի ավագանու անդամ ընտրվելու դեպքում, ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Գևորգ Ղահրամանյանը:- Ինչու ենք ուզում մտնել ավագանի, որովհետև տեսնում ենք քաղաքի խնդիրները, տեսնում ենք ինչ պրոբլեմներ են, ինչ նպատակներ կարելի է դնել և լուծել, և այս ընտրություններում, նորից եմ շեշտում, հենց այս ավագանու ընտրություններն են լավ հնարավորություն, որպեսզի մենք մեր նպատակներն իրագործենք: Շատ տարբեր են այդ խնդիրները, որոնք պետք է դրվեն և լուծվեն` սկսած տրանսպորտի ոլորտից, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտից, որ մենք ամեն օր ենք դրան բախվում:
Տրանսպորտի վիճակը Երևանում սարսափելի է, եթե եվրոպական մյուս քաղաքների հետ համեմատենք, ուղղակի, չգիտեմ, կատաստրոֆիկ որակում կարելի է տալ Երևանի տրանսպորտին: Օրինակ, նույն տրանսպորտի հետ կապված` կուսակցությունն այսպիսի առաջարկ ունի ծրագրային, տրանսպորտը կարող է լինել մեկ միասնական տոմսով, բոլոր այդ միկրոավտոբուսները, այդ անհարմար երթևեկության պայմանները պետք է վերացվեն, լինեն ավտոբուսներ: Ցավոք, տրամվայների հնարավորությունը դեռևս մոտակա տարիներին անհնար է թվում, պետք է փորձել մետրոն ավելի շատ օգտագործել: Ես կարծում եմ, որ իրատեսական է ընդամենը մեկ կայան ավելացնել առաջիկա տարիներին, ինձ թվում է, Աջափնյակ ուղղությունն ամենահարմարն ու ամենաօպտիմալն է այս պայմաններում: Մյուս կուսակցությունների ծրագրերը նայելով, ես տեսնում եմ, որ մարդիկ գրում են, չէ՞, երեք կայան կավելացնենք, չգիտեմ, ամբողջ քաղաքը մետրոյով կապահովենք, դա, իհարկե, իրատեսական չէ: Պարզ հաշվարկներով շինարարական` դրա ծախսերը չի կարող հոգալ այժմ քաղաքային բյուջեն»:
Այն տրանսպորտը, որից օգտվում է մեր համաքաղաքացին` երևանցին, դա նսեմացուցիչ է պարզապես. ընդգծելով սա, «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու թեկնածու Սեդա Աղբալյանն ասաց.
«Թիվ մեկ խնդիրն է Երևանի, իմ կարծիքով, որովհետև օրվա քանի՞ ժամն ենք մենք տրանսպորտում անցկացնում…Շատ լուրջ թիվ է դա: Թե հասարակական տրանսպորտը, թե անձնական տրանսպորտը նույն խցանումները, նույն պարկինգի պրոբլեմը, կայանման խնդիրը շատ լուրջ խնդիր է մեր համաքաղաքացիների համար դարձել, և դրա լուծումը կարծես թե ոչ մի կերպ չի գտնվում: Մարդիկ ստիպված են լինում հենց նույն կայանման համար կանգնել տարբեր տեղերում, հետո տուգանվել, ժամանակ չեն գտնում` այլ տեղ գտնելու: Ինչ վերաբերվում է հասարակական տրանսպորտին, ես կարծում եմ, որ եվրոպական փորձը ցույց է տալիս, որ նաև ճիշտ կազմակերպման դեպքում բավականին կթեթևանա: Նախ, Երևանի ամբողջ կյանքը կենտրոնացված է Կենտրոն համայնքում: Դա խնդիր է, ես կարծում եմ, որ կարելի է բիզնես միջավայրը տեղափոխել տարբեր համայնքներ, ինչը կօգնի թեթևացնել Կենտրոնի ծանրաբեռնվածությունը: Կարծում եմ, որ տրանսպորտային համակարգը, մետրոն, ինչպես եվրոպական քաղաքներում է, որ մետրոն, ավտոբուսները միասին են, մեկ քարտերով են, միասնական քարտերով են, դա ևս կօգնի որոշակիորեն թեթևացնել խնդիրը: Կարծում եմ, որ ժամերի բաշխվածությունը համալսարաններում, դպրոցներում միգուցե կարողանան այնպես կազմակերպել, որ տարբեր ժամերի հաճախեն և այդպիսով տրանսպորտի խնդիրը էլի կթեթևանա, էլի ավելի համաչափ կբաշխվի: Այսինքն, հասկանում եմ, մետրո կառուցելը, այն էլ Երևանի ռելիեֆն ունեցող քաղաքաի համար լուրջ խնդիր է, որովհետև Երևանն իր ռելիեֆով էլ մետրոյին շատ հարմար քաղաք չէ, բայց, այնուամենայնիվ, կա նաև օդային տրանսպորտի տարբերակ, մենք ճոպանուղի չունենք Երևանում, ունեցել ենք, վնասվել է, չգիտեմ ինչի համար չի վերականգնվում, բայց ես Նոր Նորքում եմ ապրում, ամեն օր առավոտյան վազում եմ, և որ տեսնում են Նոր Նորքից, ասենք, Վարդաշենի կողմը դեպի… Եթե, օրինակ, բիզնես կյանքը մի փոքր էլ այդ թաղամասում կենտրոնացած լիներ և շատ կարճ տրանսպորտ լիներ ճոպանուղու տարբերակով, որ մարդիկ այնտեղ գնային, ինչքան կթեթևանար մեր երթևեկությունն այդ հատվածից: Այնպես որ, ես տրանսպորտի խնդիրը լուծելը շատ իրատեսական եմ համարում»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play