Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման արդյունքում քաղաքացուն ի պահ է հանձնվել իր ավտոմեքենան


Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման արդյունքում քաղաքացուն ի պահ է հանձնվել իր ավտոմեքենան

  • 07-09-2018 13:37:44   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին խնդրել է աջակցություն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում:
Դիմողը տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ունի հարուցված բազմաթիվ կատարողական վարույթներ, որոնց մի մասը ենթակա է կարճման՝ շնորհիվ վերջերս վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման: Քաղաքացին հայտնել է, որ կատարողական վարույթի կարճումը կարող է տևել ամիսներ, իսկ հատուկ պահպանվող տարածք տարված մեքենան իր ապրուստի միակ միջոցն է:
 
Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Քննարկման արդյունքում քաղաքացու՝ կարճման ենթակա կատարողական վարույթները կարճվել են առաջնահերթության կարգով, իսկ ավտոմեքենան ի պահ է հանձնվել քաղաքացուն՝ մինչև համաներում չտարածվող տուգանքների մաս-մաս վճարելը:
 
Նոյյան տապան  -   Իրավունք