Չափազանց բարդ է լինելու Արցախի ներկայացուցչին բանակցային սեղանի շուրջ բերելը. Սուրեն Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Չափազանց բարդ է լինելու Արցախի ներկայացուցչին բանակցային սեղանի շուրջ բերելը. Սուրեն Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-09-2018 15:50:58   | Հայաստան  |  Հասարակություն



 
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ Հայաստանը ՀԱԿՊ-ին Ադրբեջանի անդամակցության դեմ վետոյի իր իրավունքը կարող է օգտագործել որպես գործիք Արցախյան խնդրի շուրջ բանակցային գործընթացում: 
 
Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ չափազանց բարդ է լինելու Արցախի ներկայացուցչին բանակցային սեղանի շուրջ բերելը, այդուհանդերձ, ՀԱԿՊ-ին Ադրբեջանի անդամակցության դեմ վետոյի իրավունքը քաղաքական պրագմատիկ գործիք կարող է դառնալ ապագայում:
 
«Ժամանակին 907-րդ բանաձևն օգտագործվել է Ադրբեջանի հետ Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման մեջ որպես գործիք, այսինքն՝ Ադրբեջան-Հայաստան բանակցություններում հայկական կողմը համաձայնել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված 907-րդ բանաձևը հանել, որով արգելվում էր Ադրբեջանին օգնություն տրամադրել, իսկ դրա դիմաց Ադրբեջանն ինչ-ինչ զիջումների էր գնալու»,- հիշեցրեց Ս. Սարգսյանը: 
 
Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Ն. Փաշինյանը տարածքների վերադարձի մասին հարցին պատասխանել է, որ դրանք պատկանում են Արցախի Հանրապետությանը. 
 
Լրագրողներից մեկը Ս. Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ նա հրաժարվում է այդ տարածքներից, բանախոսն ընդգծեց. «Սա փաստացի նշանակում է՝ այն թեզը, որը նա առաջ է քաշել, այսինքն, որ ինքը իրավունք չունի և լիազորված չէ Արցախի անունից խոսել, սա հենց այդ թեզի ապացուցումն է, որովհետև եթե հանրաքվեով ընդունվել է Սահմանադրություն և անհրաժեշտ լինի որևէ փոփոխություն կատարել, ապա դա Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիները չեն անելու, այլ արցախցիները»: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն