Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ


Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

  • 13-09-2018 12:34:15   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները:
 
Տարբեր ոլորտների յուրահատկություններին ծանոթացող պատանիները, հեռահաղորդակցությանն առնչվող հատվածում բացահայտել են կարևոր գիտելիքներ: Մասնավորապես՝ ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեության պատմությանը, մեկնարկային քայլերին, պատասխանատու կառավարման մոդելի առանձնահատկություններին, ընկերության արժեհամակարգի առավելություններին, սպառողին առաջարկվող նորարարություններին և այլն:
 
«Գոյություն ունեն կառավարման տարբեր մոդելներ: Յուրաքանչյուր ընկերություն ազատ է ընտրություն կատարելու հարցում, սակայն հաջողված կարելի է համարել այն մոդելը, որի հիմքում պատասխանատվությունն է, շուկայում ճկուն և առողջ մրցակցություն ապահովելու կարողությունը, սպառողի օրեցօր աճող պահանջները վերլուծելն ու առաջարկություններ ներկայացնելը: Պահանջներն այսքանով չեն սահմանափակվում: Այս ամենի հիմքում՝ հարգանքի վրա ձևավորված արժեհամակարգն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ճանաչողական այցի նախաձեռնողները համոզված են, որ ստացած գիտելիքներն աշակերտների համար կարևոր հիմք կհանդիսանան հետագայում աշխատանքային ուղիների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու ժամանակ:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում պատանիները ծանոթանացել են նաև նորարարությունների խթանման՝ ընկերության մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Այցն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ