Հրանուշ Հակոբյանն. «Համահայկական միջոցառումները հնարավորություն են տալիս համախմբվելու եւ միասնաբար գործելու»<br />


Հրանուշ Հակոբյանն. «Համահայկական միջոցառումները հնարավորություն են տալիս համախմբվելու եւ միասնաբար գործելու»

  • 11-09-2010 16:24:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը հնարավորություն են տալիս համախմբվելու, միասնաբար գործելու եւ հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու` որպես աշխարհասփյուռ հայորդիների կատարած ստեղծագործական աշխատանքերի հանրագումար: Ընդունելով Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանին, այս մասին հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ.Հակոբյանը ողջունել է հիմնադրամի այն քայլը, որ այս տարի սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության տարելիցի օրը, առաջին անգամ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում անցկացվեց «Կարոտ» համահայկական փառատոնը, որի նպատակն աշխարհասփյուռ հայության շրջանում հայոց լեզվի եւ հայ մշակույթի պահպանումն ու ամրապնդումն է: Մ.Իգիթյանն իր հերթին նշել է, որ փառատոնը կոչ է աշխարհի ողջ հայությանը` ոչ ասել բռնությանը, ռասսայական եւ կրոնական խտրականություններին: Այն նպատակ ունի նաեւ օտարերկրացիներին ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու հայկական մշակույթը եւ հայ արվեստը: Մ.Իգիթյանն առաջարկել է, որ մյուս փառատոների անցկացմանը ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւս դառնա մասնակից եւ կազմակերպիչ, ինչին նախարարը հավանություն է տվել:
Նոյյան տապան  -   Մշակույթ