Մեր սերունդները ոչնչանում են, այդ է սփյուռքը. Հովհաննես Բալայան (տեսանյութ)
22-09-2018 17:35:17 | ԱՄՆ | Քննարկում
Իրաքից, Սիրիայից, այլ երկրներից բազմաթիվ հայեր փոխանակ Հայաստան գալու, գնացել են ԱՄՆ: Մինչդեռ Միացյալ Նահանգներում շատ դժվարություններ կան ապրելակերպի և այլ առումներով: Սեպտեմբերի 22-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում խոսելով այս մասին, Լոս Անջելեսի «Քաջ Նազար» ամսագրի խմբագիր, «Ծնողազուրկ, հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օժանդակող Հայ- ամերիկյան հիմնդրամի» նախագահ Հովհաննես Բալայանն ասաց.
«Ես վստահ եմ, որ սփյուռքահայերից շատերը պիտի տեղափոխվեն այստեղ, որովհետև այսօր սփյուռքահայերի ապրելակերպը, հատկապես Ամերիկայի մեջ, շատ դժվար է, և շատ-շատերը դժգոհ են այդ վիճակից, որ իրենց երկրները թողած, չնայած որ ամեն վտանգը սպասվում էր, եկել են Ամերիկա… Այսօր ժողովուրդը նույնիսկ տան վարձերը չի կարողանում հայթայթել և տալ, որովհետև իր ստացածը մի չնչին փող է: Նրա վրա պետք է 3-4 անգամ գումար ավելացնի, որ կարողանա 2000-ից մինչև 2500 դոլար միայն վարձ տա: Ես միշտ իմ հեռուստաժամից պրոպագանդում եմ ժողովրդին, որ, սիրելիներ, դուք 1000 դոլարով կարող եք այսօր Հայաստանի մեջ թագավորական կյանք ունենալ, տան վարձն էլ կտաք, կապրեք էլ ու նաև կլինեք ձեր հայրենի հողի վրա, ձեր քրտինքը կթափեք հայրենի հողի վրա, և ամեն օր հայերեն կլսեք: Ամերիկայի մեջ մենք այսօր կարոտ ենք քաշում, որ մեր երեխաներից մի հատ «բարի լույս» բառերը լսենք: Այդ է մեր իրավիճակը, և դա չի փոխվելու, մենք ինչ էլ որ անենք, ինչ էլ որ փորձենք, մենք չենք կարող այդ երեխաներին, ինչ որ նրանք տեսնում են այդ ազատ երկրների մեջ, նրանց այդ ճանապարհից շեղել, և մեր սերունդները ոչնչանում են: Մենք բավարար դպրոցներ չունենք…»:
«Քննարկում» հաղորդաշարի հյուրի հավաստմամբ, այնտեղ եղած դպրոցների վարձն այնքան բարձր է, որ երկրորդ դասակարգի, երրորդ դասակարգի ժողովուրդը չի կարող 500-700 դոլար միայն մեկ երեխայի համար վճարել: Ըստ նրա, դա է Սփյուռքը, մենք այսօր դեռ չենք կարողացել ստեղծել միասնական Սփյուռք, այն դարձնել իրականություն, թեև 100 տարի է անցել:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
Մանրամասները` տեսանյութում
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։