Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից


Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից

  • 03-10-2018 17:19:05   | Հայաստան  |  Նոր գրքեր

Հոկտեմբերի 4-ից Երևանի բոլոր գրախանութներում ու գրքի վաճառքի կետերում կսկսվի գրող Աշոտ Աղաբաբյանի՝ ընթերցողի կողմից վաղուց սպասված «Թակարդ» վեպի վաճառքը:        
 
 Իսկ ժամը 14:00 -19:00-ն հեղինակը կհյուրընկալվի «Բուկինիստի» գլխամասային գրախանութում (Մաշտոցի 20), որտեղից ընթերցողները կարող են «Թակարդ» գիրքը ձեռք բերել հեղինակի մակագրությամբ:        
 
«Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:   
 
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:        
 
Գրող Աշոտ Աղաբաբյանը ընթերցողին հայտնի է հանրահայտ «Ռեզիդենտը» և «Մենակը» բեսթսելլեր համարվող վեպերով, որոնք վերահրատարակվել են յոթ անգամ, թարգմանվել ռուսերեն, պարսկերեն, անգլերեն: 
 
       
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play