Արոնյանն արագ ոչ-ոքի է խաղացել Օլիմպիադայի վերջին տուրում


Արոնյանն արագ ոչ-ոքի է խաղացել Օլիմպիադայի վերջին տուրում

  • 05-10-2018 14:02:43   | Վրաստան  |  Սպորտ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքիով ավարտեց ելույթները 43-րդ Օլիմպիադայում:
 
Վերջին` 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցում է Գերմանիայի հետ: Արոնյանի հակառակորդն էր Նիսիպեանուն: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
 
Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
 
10-րդ տուրից հետո Հայաստանի ընտրանին միայն 7-րդ տեղում է: Առաջատարները ԱՄՆ և Չինաստանի թիմերն են, որոնք ունեն 17-ական միավոր: Կանանց թիմը ուժերը կչափի Վրաստանի առաջին թիմի հետ: Այժմ հայկական թիմը կիսում է 2-4 տեղերը և ունի միայն 16 միավոր: Առաջատարը 17 միավորով Չինաստանն է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play