Միջազգային օմբուդսմանների Եվրոպայի գլխավոր ասամբլեայում բարձր է գնահատվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձը միջազգային հանձնառությունների երաշխավորման հարցում


Միջազգային օմբուդսմանների Եվրոպայի գլխավոր ասամբլեայում բարձր է գնահատվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձը միջազգային հանձնառությունների երաշխավորման հարցում

  • 08-10-2018 12:14:22   | Բելգիա  |  Իրավունք

 
Միջազգային օմբուդսմանների Եվրոպայի գլխավոր ասամբլեայում բարձր է գնահատվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձը միջազգային հանձնառությունների երաշխավորման հարցում
 
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։
 
Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության   ապահովման և քաղաքացիական ակտիվության հարցում:
Բարձր է գնահատվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինչպես երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության հարցում: Մասնավորապես, ներկայացվել է՝ ինչպես է համատեղվում անհատական բողոքների քննարկումն ու համակարգային փոփոխություններին նպաստելը:    Ուսումնասիրվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքների ներկայացման, օրենսդրական նախագծերի կազմման, օրենսդրական ակտերը մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելու պրակտիկան: Կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստումները, որոնք հիմնված են Պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման և մշտադիտարկման արդյունքների վրա:
Համեմատական ուսումնասիրությամբ քննարկվել է Ֆրանսիայի և Հայաստանի օմբուդսմանների՝ ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը՝ առաջարկելով որպես օրինակ: Այն իրենց զեկույցներում ընդգծել են ՄԻԵԴ դատավոր Պոլ Լեմմենան, ինչպես նաև Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ռենդերսը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այդ հարցում առանձնահատուկ է, քանի որ վերաբերում է խոշտանգումների կանխարգելմանը:
 
Նոյյան տապան  -   Իրավունք