«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» չորորդ գործնական կոնֆերանսը
08-10-2018 18:41:26 | Հայաստան | Կազմակերպություններ
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկյացուցչություն։ Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հոկտեմբերի 7-ին Աղվերանում անցկացրել է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» չորրորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված էր խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։
Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորտարոիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության ճարտարագետ Արտյոմ Մելյոխինը ներկայացրել է «Kaspersky Threat Management and Defense. բարդ սպառնալիքներին և թիրախային գրոհներին հակազդեցության միասնական համալիր լուծում» և «Վիրտուալ միջավայրում վերջնական սարքերի պաշտպանության լուծումներ. Բիզնեսի համար Kaspersky Endpoint Security և Kaspersky Hybrid Cloud Security» թեմաները, իսկ Kaspersky DDoS Protection-ի բիզնեսի զարգացման մենեջեր Ալեքսեյ Կիսելևը՝ «DDoS-գրոհներ. սպառնալիք առանց սահմանների» թեման։
«Կիբեռհանցագործները գնալով ավելի արագ են կատարելագործում իրենց վնասաբեր գործունեության զինանոցը։ Կազմակերպությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն սրընթաց փոփոխվող կիբեռսպառնալիքներին դիմակայելու համար, քանի որ դրանք դառնում են ավելի բարդ և թիրախավորված։ Այդպիսի գրոհների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և վնասները նվազագույնի հասցնելը պահանջում է համալիր մոտեցումներ և կիբեռանվտանգության մասնագետների բարձր որակավորում։ Այդ ոլորտի հենց համալիր լուծումներ ներկայացվեցին այս գործնական կոնֆերանսում։ Համոզված եմ, որ դրանց հավուր պատշաճի կիրառումը համապատասխան գիտելիքներ ստացած մասնագետների կողմից Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կօգնի նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես խուսափել կիբեռռիսկերից՝ նպաստելով երկրի և քաղաքացիների անվտանգության մակարդակի բարձրացմանը և բարօրությանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն