Թրամփը հավանաբար սաստիկ զայրացել է՝ լսելով Մերկելի ասածը. Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ գործի ու պաշտպանի իր շահերը


Թրամփը հավանաբար սաստիկ զայրացել է՝ լսելով Մերկելի ասածը. Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ գործի ու պաշտպանի իր շահերը

  • 09-10-2018 09:58:36   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Նկատի առնելով ԱՄՆ նախագահի կարգախոսներն ու դիրքորոշումները, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ եվրոպացիները պետք է պատրաստ լինեն ինքնուրույնաբար պաշտպանելու իրենց շահերը:
«Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրն ասել է. «Այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծում է, թե իր առաջին գերակայությունն Ամերիկան է և ներկայացնում է «Նախ Ամերիկա»-ն կարգախոսը, վկայում է այն մասին, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի անկախաբար պաշտպանելու իր շահերը»:
Մերկելը բացատրել է, որ նշված պաշտպանությանը պատրաստ լինելը չպետք է ընկալվի իբրև ԱՄՆ-ի դեմ քայլ, և իր ասածը նշանակում է, որ Եվրոպան պետք է կարողանա աշխարհաքաղաքական և համաշխարհային առումներով անկախ աշխատել:
Ըստ Մերկելի, «Եվրոպայի գերակայությունը ռազմական ուժը չէ: Ռազմական ուժը համարվում է վերջին այլընտրանքը: Շարունակաբար պետք է ջանք գործադրել քաղաքական լուծումների ուղղությամբ»:
«Եթե Եվրոպան ցանկանում է աշխարհում դերակատարություն ունենալ, պետք է հավաքական աշխատանք տանել ու Չինաստանի, Ռուսաստանի և Աֆրիկայի հետ կապված հստակ դիրքորոշում ընդունել»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play