Հոկտեմբերի 25-ից 28-ը Իջևանում տեղի կունենան նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները


Հոկտեմբերի 25-ից 28-ը Իջևանում տեղի կունենան նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները

  • 22-10-2018 16:48:58   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող  նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները տեղի կունենան հոկտեմբերի 25-ից 28-ը՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
 
Եզրափակիչ փուլի շուրջ 100 մասնակիցներ ուժերը կչափեն 6 մրցաձևերում` նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոց ուսապարկով և պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում:
 
Նշենք, որ մրցումների նախնական փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի ավելի քան շուրջ 30 հազար նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդներ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ