Ucom-ը գործարկել է ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը


Ucom-ը գործարկել է ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

  • 23-10-2018 15:05:25   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար։  uFleet-ը նախագծված է ավտոպարկի սպասարկման և շահագործման արդյունավետությունը բարձրացնելու համար: 
 
Համակարգը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում բիզնես հաճախորդներին: Այն նախատեսված է այն կորպորատիվ հաճախորդների համար, որոնք ցանկանում են ունենալ «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով (SaaS) տրամադրվող ավտոպարկի կառավարման համակարգ և չկատարել համակարգի սպասարկմանը և ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ներդրումներ: Համակարգից կկարողանան օգտվել նաև ավտոպարկի պատասխանատուները, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ կազմակերպության ավտոմեքենաները շահագործող աշխատակիցները հետևում են ավտոմեքենաների շահագործման և սպասարկման՝ կազմակերպության կողմից ընդունված չափորոշիչներին: Եվ սա անշուշտ կհետաքրքրի ղեկավարներին, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս վարորդները հետևում են անվտանգության կանոններին և չեն շահագործում կազմակերպության մեքենաները:
 
«uFleet եռալեզու համակարգը տրամադրվելու է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով, ինչը թույլ կտա բարելավել ավտոպարկերի կառավարման և սպասարկման արդյունավետությունը, ինչպես նաև այդ նպատակով ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված ներդրումներ չկատարել», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  
 
Ծառայության միջոցով հաճախորդները ցանկացած պահի կկարողանան ինտերակտիվ քարտեզի վրա իրական ժամանակում հետևել ավտոմեքենաների շարժին և վարորդների աշխատանքին։ Նրանք կստանան հաշվետվություններ ավտոմեքենայի արագության, անցած ճանապարհի և կատարած կանգառների վերաբերյալ, քարտեզի վրա կտեսնեն մեքենայի հետագիծը և կատարած կանգառները, ինչպես նաև կարող են չափել մեքենաների անցած ճանապարհը երթուղու հաշվիչի օգնությամբ։ Համակարգը նաև թույլ է տալիս ցանկության դեպքում վարորդներին տրամադրել հասնելիություն համակարգին, ինչի շնորհիվ նրանք կարող են տեսնել իրենց իսկ հաշվետվությունները, մեքենայի գտնվելու վայրը քարտեզի վրա, և անցած ճանապարհի հետագիծը:
 
uFleet-ը կարելի է նաև օգտագործել սմարթֆոնից, սմարթֆոնի համար նախատեսված դիտարկիչում: Համակարգը թույլ կտա հետևել մեքենաներին Հայաստանի, Արցախի և 100-ից ավելի երկրների տարածքում:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ