Մահացել է հայտնի չիլիացի գրող Գոնսալո Ռոխասը


 

Մահացել է հայտնի չիլիացի գրող Գոնսալո Ռոխասը

  • 26-04-2011 04:19:39   | Չիլի  |  Միջազգային
 Ապրիլի 25-ին 93 տարեկան հասակում մահացել է հայտնի չիլիացի գրող Գոնսալո Ռոխասը: «Բի Բի Սի»-ի հաղորդմամբ, նա համարվում էր Լատինական Ամերիկայի լավագույն ժամանակակից գրողներից մեկը: Գ.Ռոխասը արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում 2003թ.-ին՝ Միգել Սերվանտեսի անվան մրցանակին, որն ավանդաբար շնորհվում է իսպանալեզու գրողներին 1976թ.-ից: Չիլիի կրթության եւ գիտության նախարար Ժոակին Լավինի խոսքերով, Գ. Ռոխասի մահը մեծ կորուստ էր չիլիական գրականության համար:
Նոյյան տապան  -   Միջազգային