Սոնա Վան․ «Պոեզիան նոր մարդու կրոնն է»․ (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
29-10-2018 16:33:55 | Հայաստան | Մամուլի սրահ
Հոկտեմբերի 29-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի ունեցավ ամերիկաբնակ պոետ-Էսսեիստ Սոնա Վանի ասուլիսը:
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված Սոնա Վանի «Լիբրետտո անապատի համար» բանաստեղծական ժողովածուն արդեն թարգմանվել է 16 լեզվով։ Շարունակվում են պոետի շրջագայությունները բոլոր այն երկրները, որտեղ թարգմանվել, տպագրվել է այդ ժողովածուն եւ կազմակերպվել են շնորհանդեսներ եւ գրական հանդիպումներ։
Ասուլիսի ընթացքում Սոնա Վանը կներկայացնի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 5 երկիր՝ Վրաստան, Քենյա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Գերմանիա, Չինաստան կատացած իր հանդիպումների մասնմասները։
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 060-35-11-24 կամ 055-50-90-52 հեռախոսահամարներով։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь