Հայերն ազգովի «համակված են շախմատով»


Հայերն ազգովի «համակված են շախմատով»

  • 26-04-2011 01:40:01   | Հայաստան  |  Միջազգային
 Հայաստանի դպրոցներում հինգ տարեկանից բարձր ցանկացած աշակերտ պարտադիր պետք է սովորի շախմատ խաղալ: Հայաստանի իշխանությունները կարծում են, որ շախմատի պարտադիր դասերը կնպաստեն երեխաների կրթական ունակությունների զարգացմանը: Այս մասին հայտնում է BBC-ն` նշելով, որ հետազոտությունները ցույց են տվել, որ շախմատը ոչ միայն նպաստում է կրթական ունակությունների զարգացմանը, այլ նաեւ բարձրացնում է երեխաների պատասխանատվության զգացումը իրենց իսկ քայլերի նկատմամբ: Ունենալով ընդամենը 3.2 միլիոն բնակչություն, Հայաստանը պարբերաբար հաղթում է այնպիսի հզոր երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը կամ ԱՄՆ-ը, իսկ նրա ազգային հավաքականը նվաճել է Շախմատի միջազգային օլիպիադայի ոսկե մեդալը 2006 եւ 2008 թվականներին, տեղեկացնում է BBC-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային