Հայաստանի ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 34 մեդալ


Հայաստանի ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 34 մեդալ

  • 29-10-2018 14:45:18   | Լեհաստան  |  Սպորտ

Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած մինչև 20 (Մ20) և մինչև 23 տարեկանների (Մ23) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ, որից 13 ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե:
 
Երկամարտի արդյունքով Մ20 ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), Սամվել Բաբակյանը (94 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ) և Վարազդատ Լալայանը (+105 կգ)։ Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
 
Մ23 ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ են դարձել Տաթև Հակոբյանը (90 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), որը սահմանել է նաև Եվրոպայի ռեկորդ, Հակոբ Մկրտչյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ)։ Իզաբելլա Յայլյանը (63 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:
 
Մ20 հավաքականի կազմում Լեհաստան էին մեկնել 90 կգ քաշային Դիանա Աղաբեկյանը, +90 կգ քաշային Արփինե Դալալյանը, 56 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, 77 կգ քաշային Արա Աղամյանը, 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 94 կգ քաշայիններ Կարեն Ավագյանը և Սամվել Բաբակյանը, 105 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը և +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը: Մ23 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացրել են 63 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը, 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ Հակոբ Մկրտչյանը և +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Մարզիկները մրցավայր էին մեկնել ծանրամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:
 
Նշենք, որ առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Սիմոն Մարտիրոսյանը, իսկ ծանրամարտի Հայաստանի Մ20 հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play